Դատախազությունը բողոքարկել է Մարտի 1-ի գործով բոլոր նյութերը տրամադրելու մասին դատարանի որոշումը. Փաստինֆո



  11:47

Դատախազությունը բողոքարկել է Մարտի 1-ի մայր գործով բոլոր նյութերը տրամադրելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը։ Նրա փոխանցմամբ՝ բողոքի քննությունը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դաինելյանին։

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի բողոքը, որով պաշտպանը պահանջում էր տրամադրել Մարտի 1-ի մայր գործով բոլոր նյութերը, այլ ոչ թե՝ առանձնացված մասը։