Իրանում ձերբակալվել է ուկրաինական ինքնաթիռի խոցման տեսանյութի հեղինակը



  12:14

Իրանական հրթիռի կողմից «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» ինքնաթիռի խոցումը նկարահանած մարդուն Իրանում ձերբակալել են։ Ukrinform-ի հաղորդմամբ՝ գրել է ВВС-ն.

«Իրանում հայտարարել են այն մարդու ձերբակալության մասին, ով նկարել էր ուկրաինական մարդատար ինքնաթիռի խոցման տեսանյութը», ասված է հաղորդագրությունում։

Հաղորդվում էր, որ ձերբակալվածին մեղադրանքներ են առաջադրվելու՝ ազգային անվտանգությամբ պայմանավորված։

Միաժամանակ, ինչպես նշել է հրատարակությունը, Լոնդոնում բնակվող իրանցի լրագրողը պնդել էր, որ անվտանգությունում իր աղբյուրն ասել է, թե իրանական իշխանությունները ձերբակալել են այլ մարդու։

Հունվարի 8-ի առավոտյան Թեհրանի օդանավակայանից թռիչքից երկու րոպե անց կառավարումը կորցրել է «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» ինքնաթիռը։ Տախտակամածին եղել է 176 մարդ, բոլորը զոհվել են։

Իրանական կողմն սկզբնական շրջանում հայտնել էր, որ ավիավթարը տեղի է ունեցել տեխնիկական խնդիրների պատճառով։ Ավելի ուշ՝ հունվարի 11-ին Իրանը հայտարարել է, որ ուկրաինական մարդատար ինքնաթիռը իրանական զինված ուժերը պատահաբար խոցել են։