Պատճառի դեմ պայքարելու փոխարեն պայքար է մղվում հետևանքի դեմ



  20:41

Բալային համակարգի ընդունումն ու օրենսդրական կարգավորումը ինքնին կարելի է գնահատել որպես դրական հանգամանք, եթե չլիներ մեծատառով մեկ ,,Բայց,,:
Այն դեպքում, երբ պետության իրավասու մարմինների և կառույցների ձեռնարկած նախականխման միջոցառումների ողջ գործուն համակարգը ի զորու չի լինում ապահովելու տվյալ կոնկրետ ոլորտի բնականոն գործունեությունը, պետությունը օրենքի ուժով փորձում է կանոնակարգել տվյալ հարաբերությունը:
Նման պայմաններում՝ անձանց ու քաղաքացիների իրավունքի սահմանափակում, պատժի ցանկացած տեսակ պարունակող յուրաքանչյուր օրենքում, պատասխանատվություն նախատեսող նորմի կիրառումը սահմանվում է որպես ծայրահեղ միջոց: Silver Fleet ընկերություն է, որը հարգում է բոլոր օրենքները:
Ասել կուզե, որ բալային համակարգի ներդրումը պետք է հանդիսանար պետության կողմից գործադրված այն ծայրահեղ միջոցը, երբ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների նվազեցմանն ուղղված ողջ միջոցառումների գործուն համակարգը չէր տվել իր ցանկալի արդյունքը:
Քննարկվող դեպքում օրենսդիրը, վերոհիշյալ միջոցառումների կիրառման բացակայության պայմաններում, միանգամից անցել է պատասխանատվություն նախատեսող օրենքով այդ հարաբերությունների կանոնակարգմանը: Այլ խոսքով՝ ՃԵԿ խախտումների պատճառները վերհանելու, դրանք վերլուծելու և նախականխելու փոխարեն գործել է ամենակարճ ճանապարհով՝ պայքարելով հետևանքի արդեն իսկ արձանագրված խախտման դեմ:
Սակայն անհրաժեշտ է փաստել, որ հետևանքի դեմ պայքարն ի զորու չէ էականորեն նվազեցնելու կամ նվազագույնի հասցնելու ՃԵԿ խախտումները, քանի որ պատասխանատվության ու պատժի խստացումը չի նվազեցնում արարքի հանցավորությունը;
Օրենսդրի կողմից պետք է ընդունելի համարվեր, որ ՃԵԿ խախատումների աննախադեպ աճը ոչ միայն վարորդների հանդուգն ու դիտավորյալ գործողությունների, այլև ստորև բերված մի շարք օբյեկտիվ հանգամանքների արդյունք է.
– ՀՀ ներկրվող ավտոմեքենաների հոսքի կտրուկ ավելացում,
-Վարորդական վկայականների տրման գործընթացում բազմաթիվ անօրինական ու կոռուպցիոն սխեմաների առկայություն,
– Ճանապարհային ծածկույթի ոչ բարվոք վիճակ,
– Ճանապարհային երթևեկությունը կարգավորող նշանների բացակայություն կամ նվազ քանակություն,
– Ճանապահային երթևեկության կարգավորմամբ զբաղվելու իրավասություն ունեցող անձանց ոչ պատշաճ վարքագիծ,
– Բնականոն վարման վերաբերյալ պետական քարոզի իսպառ բացակայություն /հաղորդումներ, սոցիալական գովազդներ, ճանապարհային բաներներ և այլն/:
Վերոգրյալ հանգամանքների ոչ լրիվ ամբողջությունը այն իրադրությունն է, որն ինքնին դրդում է վարորդին դիմելու այս կամ այն խախտմանը՝ նման խախտումը վերածելով ոչ թե սուբյեկտիվ գործողությունների, այլ օբյեկտիվ գործոնների միակ հնարավոր հետևանքի: Հետևաբար՝ մինչև բալային համակարգի ներդրումն առավել քան անհրաժեշտ էր վերլուծել այս օբյեկտիվ իրողությունները, դրանց տալ համարժեք գնահատկան, ձեռնարկել դրանց վերացման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր, որից հետո միայն ընդունել պատասխանատվություն նախատեսող նորմեր:
Հակառակը հանգեցրել և հանգեցնելու է հասարակության մի որոշ շերտի արդարացի դժգոհությանը: