Ի՞նչ է պետք անել ահաբեկչության սպառնալիքի դեպքում. ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել



  12:12

ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, թե ինչ պետք է անել ահաբեկչության սպառնալիքի դեպքում:
Պայթուցիկ նյութերի տեղադրման հնարավոր վայրեր` մետրոյի և երկթագծի կայաններ, խանութներ և շուկաներ, մարզադաշտեր, գիշերային ակումբներ և տրանսպորտային միջոցներ, կենսապահովման օբյեկտներ, ուսումնական հաստատություններ, բուհաստատություններ եւ այլն:

Պայթուցիկ նյութերի հնարավոր առկայության նշաններն են` շենքերի, շինություննեերի մոտակայքում կայանված տիրազուրկ ավտոմեքենաներ, տիրազուրկ ճամպրուկներ, պայուսակներ, փաթեթներ, պարկեր, արկղեր, տուփեր, հայտնաբերված առարկայից եկող ձայն, լարերի ալեհավաքների, կպչուն ժապավենի առկայություն, հայտնաբերված առարկայի արտասովոր տեղադրում և այլն:

Կասկածելի առարկա հայտնաբերելիս անմիջապես հայտնել ոստիկանությանը, ԱԱԾ-ին կամ ԱԻՆ հերթապահ ծառայությանը, ոչ մի դեպքում առարկային չմոտենալ, չդիպչել, չտալ ուրիշներին, սպասել մինչև ժամանի ոստիկանությունը: