«ՄԱՊ-ի Ալիկը» ազատ կարձակվի 30 մլն գրավի դիմաց



  14:57

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, որոշեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «ՄԱՊ-ի Ալիկ» մականունով հայտնի Ալեքսան Պետրոսյանին 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Պետրոսյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։

Հիշեցնենք, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ գործադիր իշխանության ղեկավար աշխատող, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել, ապա՝ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը: