Իրաքի վարչապետը նախազգուշացրել Է համաշխարհային «ավերիչ պատերազմի» սպառնալիքի մասին



  17:17

Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ Մահդին հայտարարել Է «ավերիչ համընդհանուր պատերազմի սպառնալիք մասին»: Այդ մասին գրել Է Al Arabiya-ն:

Քաղաքական գործիչը ենթադրել Է, որ Մերձավոր Արեւելքում իրադրության շիկացումը կարող Է հանգեցնել ոչ միայն Իրաքում պատերազմի, այլեւ համաշխարհային հակամարտության:

Իրաքի վարչապետի խոսքով՝ ամերիկյան ռազմակայաններին հարված հասցնելուց առաջ Թեհրանը Բաղդադին տեղեկացրել Է իր պլանների մասին, ըստ որում կոնկրետ թիրախները չեն նշվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: