ՍԴ դատավորի նկատմամբ հետապնդում կարող է հարուցվել միայն ՍԴ-ի համաձայնությամբ.Հովհաննիսյան



  18:02

Անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքին՝ «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության հիմնադիր, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«ՀՀ Սահմանադրության փոփոխությունների (2005) 97-րդ հոդվածը սահմանում է. «Դատավորը և սահմանադրական դատարանի անդամը չեն կարող կալանավորվել, ՆԵՐԳՐԱՎՎԵԼ ՈՐՊԵՍ ՄԵՂԱԴՐՅԱԼ, ինչպես նաև նրանց նկատմամբ չի կարող դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել՝ առանց համապատասխանաբար արդարադատության խորհրդի կամ ՍԴ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ»:

Սա նշանակում է ցանկացած
մեղադրանքի կապակցությամբ։

ՀՀ Սահմանադրության(2015) 164-րդ հոդվածը սահմանում է.«ԻՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Սահմանադրական դատարանի համաձայնությամբ»:

Սա նշանակում է այնպիսի մեղադրանքի կապակցությամբ, որն իր՝ որպես ՍԴ դատավորի լիազորությունների հետ է կապված։

Հրայր Թովմասյանը ՍԴ դատավոր է նշանակվել նախորդ Սահմանադրությամբ։

Հիմա, ինչպես ասում են, вопрос на миллион!

Ո՞րն է այս տեքստերի տարբերությունը։ Առհասարակ ինչո՞վ են իրարից տարբերվում ՍԴ դատավորների գործառութային (2015 թվականի տեքստ) եւ բացարձակ (2005 թվականի տեքստ) անձեռնմխելիությունները:

Կա՞ իրավաբան, որ չի տեսնում տարբերությունը։ Պարզվում է՝ կա։ Ոչ ավել ոչ պակաս երկրի արդարադատության նախարարը»։