5 պատգամավոր 7-րդ գումարման ԱԺ-ում ավելի շատ են բացակայել, քան Ծառուկյանը



  15:58

Parliamentmonitoring.am-ը հրապարակել է 7-րդ գումարման Ազգային ժողովի ամենաշատ բացակայած պատգամավորների ցանկը:

Ամենաշատը նիստերից բացակայել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյան: Բացակայել է 229 անգամ: Նրան հաջորդում են իմքայլական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ 211 բացակա, ապա «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ 200 բացակա: «Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանն ունի 198 բացակա, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ 178։

Վերոնշյալ 5 պատգամավորներին հաջորդում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ու իմքայլական Վլադիմիր Վարդանյանը․ նրանք ունեն 165 բացակա։

Խորհրդարանական նիստերից ամենաշատը բացակայած պատգամավորիների ցանկը շարունակում է ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ 162 բացակա, իմքայլական պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ 151, ապա նույն խմբակցության պատամավոր Քրիստինե Պողոսյանը՝ 150 բացակա:

Նախորդ գումարման խորհրդարաններում կա՛մ Գագիկ Ծառուկյանը ամենաշատ բացակայած պատգամավորների թվում էր, կա՛մ ամենաշատ բացակայած պատգամավորը։

Parliamentmonitoring.am-ի տվյալների համաձայն՝ նիստերից երբևէ չեն բացակայել ԲՀԿ-ական պատգամավորներ Կարինե Պողոսյանը, Արայիկ Աղաբաբյանն ու իմքայլական պատգամավոր Սերգեյ Ատոմյանը։