Փարիզի Աստվածամոր տաճարում 1-ին անգամ Սուրբծննդյան պատարագ չի մատուցվելու



  14:12

Առաջին անգամ վերջին 200 տարվա ընթացքում Փարիզի Աստվածամոր տաճարում կեսգիշերին Սուրբծննդյան պատարագ չի մատուցվելու։

«Ֆրանսիական հեղափոխության ժամանակներից ի վեր առաջին անգամ կեսգիշերյա պատարագ չի մատուցվելու»,- ասել է տաճարապետ Պատրիկ Շովեն՝ նշելով, որ անգամ 1-ին համաշխարհային պատերազմի ժամանակ է եղել Սուրբծննդյան պատարագ։ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ «ոչ մի խնդիր չկար»։

Շովենի ասելով՝ տաճարը 1789 թվականից հետո միայն մեկ անգամ է փակ եղել Սուրբ ծնունդի առիթով, երբ ֆրանսիացի հեղափոխականներն այն վերածել էին «բանականության տաճարի»։

Այս տարի Փարիզում պատարագը կմատուցվի Սեն Ժերմեն լ՛Օսերուա եկեղեցում, որը գտնվում է քաղաքի կենտրոնում, տեղեկացնում է AP-ն։