Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ․ գրավ չի կիրառվի



  16:08

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ, գրավ չի կիրառվի։ Այդ մասին որոշումը հրապարակեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավորը Լուսինե Աբգարյանը՝ վերադառնալով խորհրդակցական սենյակից։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ։

Դեկտեմբերի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը մերժել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բացարկի միջնորդությունը և շարունակել բուն բողոքի քննությունը, որը հենց վերաբերում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու որոշման դեմ բողոքին: