«Պուտին՝ հայերի նախագահ» գրությամբ պաստառը հայտնվել է ՌԴ նախագահի ասուլիսի կադրերում



  11:58

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տարեվերջյան 4 ժամ տևած ասուլիսի ժամանակ տեսախցիկը ֆիքսել է «Պուտին՝ հայերի նախագահ» գրությամբ պաստառ։

Գրառումը ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է հայտնվել և ակտիվ քննարկումների առիթ է դարձել սոցցանցի օգտատերերի շրջանում։ Թե ո՞վ է եղել պաստառի հեղինակն ու բռնողը դեռևս հայտնի չէ։

Ստորև ներկայացնում ենք նաև տեսանյութ, որի 2:20:49-րդ րոպից երևում է վերոնշյալ գրությամբ պաստառը։