Մեր պարտքը Կոստանյանին վերաբերող փաստաթղթերը ներկայացնելն է, մնացածը սուվերեն երկրի իրավունքն է



  16:07

ՀՀ դատախազության պարտքն է ներկայացնել  ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Գևորգ Կոստանյանին վերաբերող բոլոր փաստաթղթերը, իսկ արդեն մնացած բոլոր ընթացակարգերը սուվերեն երկրի որոշելու իրավունքն է:

Նոյեմբերի 29-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Գևորգ Կոստանյանի կալանավորման վերաբերյալ հարցին:

«Կան սահմանված ընթացակարգեր և մեր պարտքն է այդ ընթացակարգերը ապահովել, անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել: Յուրաքանչյուր երկիր այս իրավիճակներում սուվերեն որոշումներ է կայացնում՝ թեև այս սուվերենությունը լիարժեք անսահմանափակ չէ: Կոնվենցիաները ունեն հստակ և կատեգորիկ կարգավորումներ, և յուրաքանչյուր նմանատիպ դեպքերում պետք է այդպես լուծումներ ստանան այդ հարցերը»,- եզրափակեց Դավթյանը:

Նոյեմբերի 29-ին  ՀՀ նախկին գլխավոր դատախազՄարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: ՀՔԾ-ն միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Գևորգ Կոստանյանը դեռ սեպտեմբերին Մարտի 1-ի գործով կանչվել էր ՀՔԾՆա այդ ժամանակ հայտնել էրթե արտերկրում է և կվերադառնա օրեր անց:

2006 թմարտի 14-ին ՀՀ վարչապետի որոշմամբ Կոստանյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2008 թհուլիսի 2-ը: 2008 թհուլիսին ՀՀ Նախագահի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնականՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ։ 2011 թհունվարի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինվորական դատախազՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: 2013-16 թվականներին զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը: