
ՀԱՊԿ երկրների ղեկավարները հաստատել են Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասին կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում 2020-ի հունվարի 1-ից նշանակելու հարցը: Այդ մասին Բիշքեկում ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:
«Պետությունների ղեկավարները շնորհավորել են Ստանիսլավ Զասին 2020-ի հունվարի 1-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ»,- ասել է նա:
Նշնեք, որ կանոնների համաձայն՝ այն երկրները, որոնց ներկայացուցիչները ղեկավարում են այդ դաշինքը, փոխարինվում են այբբենական կարգով: Հայաստանին (Армения) հաջորդում է Բելառուսը: