Զելենսկու վարկանիշն ընկել Է մինչեւ 52 տոկոս. հարցում



  18:00

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վարկանիշն ընկել Է մինչեւ բնակչության աջակցության 52 տոկոս: Այդ մասին վկայում են Կիեւի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի (ԿՍՄԻ)՝ նոյեմբերի 28-ին հրապարակված տվյալները:
«Նոյեմբերի վերջին Վլադիմիր Զելենսկու նկատմամբ դրական վերաբերմունք ունի հարցման մասնակիցների 52 տոկոսը, բացասական՝ 19 տոկոսը: Աշնան ընթացքում այն քաղաքացիների բաժինը, որոնք դրական վերաբերմունք ունեն Վլադիմիր Զելենսկու նկատմամբ, պակասել Է. սեպտեմբերին՝ 73 տոկոս, հոկտեմբերին՝ 66 տոկոս, նոյեմբերի սկզբին՝ 64 տոկոս, նոյեմբերի վերջին՝ 52 տոկոս»,-նշվում Է ԿՍՄԻ-ի հաղորդագրության մեջ:
Միաժամանակ, հետազոտության համաձայն, այն քաղաքացիների բաժինը, որոնք բացասական վերաբերմունք ունեն Զելենսկու նկատմամբ, աշնան ընթացքում սեպտեմբերի 7 տոկոսից նոյեմբերի վերջին հասել Է 19 տոկոսի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: