Դավիթ Սանասարյանի գործի վարույթը չկասեցվեց․ դատավորը մերժեց միջնորդությունը



  15:59

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Սանասարյանի գործով քննության ժամանակ դատավոր Դավիթ Բալայանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, հրապարակեց որոշումը, ըստ որի՝ մերժեց պաշտպան Ինեսսա Պետրոսյանի միջնորդությունը։

Ավելի վաղ դատավորը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Սանասարյանի գործով քննության ժամանակ դատավորը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ որոշելու գործը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին՝ պաշտպան Ինեսսա Պետրոսյանի միջնորդությունը։

Ինեսսա Պետրոսյանը միջնորդությունը ներկայացնելիս նշել էր, որ սույն գործի նախաքննությունը չէր կարող իրականացվել ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից, քանի որ այդ դեպարտամենտի կարգավիճակը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, ուստի քննչական գործողությունները կատարվել են քրեադատավարական օրենքի խախտմամբ, ինչի հետեւանքով սույն քրեական գործի վարույթը ենթակա է կարճման։