Արցախում հավի միս ուտելուց հետո 4 քաղաքացի թունավորվել է



  12:58

Նոյեմբերի 26-ին Քաշաթաղի շրջբուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին առ այն, որ ժամը 13:35-ին սննդային թունավորումով իրենց մոտ բուժօգնության են դիմել Քաշաթաղի շրջանի բնակչուհի, 1957 թ. ծնված Ս. Ա.-ն, ՀՀ Վայոց ձորի մարզի բնակիչ,1994 թ. ծնված Կ. Մ.-ն, ՀՀ Երևան քաղաքի բնակիչ, 1995 թ. ծնված Զ. Կ.-ն և Շահումյանի շրջանի բնակչուհի, 1993 թ. ծնված Ա. Մ.-ն:

Ոստիկանության ծառայողը պարզել է, որ նշված անձինք թունավորվել են նոյեմբերի 25-ին՝ ժամը 20:00-ի սահմանում, Քաշաթաղի շրջանի Սարատակ գյուղում տեղի ունեցած միջոցառման ժամանակ հավի միս ուտելու հետևանքով:

Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: