2019-ին Հայաստանի 17 հազար քաղաքացի ռուսական անձնագիր է ստացել



  16:52

«Իզվեստիա»-ն, հղում անելով Ռուսաստանի ՆԳՆ-ի և «Ռոսստատ»-ի տվյալներին, գրում է, որ 2019-ին ՌԴ քաղաքացիություն ստացած օտարերկրյա քաղաքացիների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 1.5 անգամ: Այս տարվա հունվար-սեպտեմբերին անձնագիր է տրամադրվել 285 հազար օտարերկրյա քաղաքացու, ինչը 48 %-ով ավելի է 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:

ՌԴ քաղաքացիություն ստացածների մեծագույն մասը նախկին ԽՍՀՄ տարածքից է։ ՌԴ քաղաքացիություն ստացողների շարքում բացարձակ առաջատարը Ուկրաինայի քաղաքացիներն են (146 հազար), որի արևելքի՝ Դոնբասի բնակիչներին ռուսական կողմը նույնիսկ խրախուսում է ստանալ ռուսական անձնագրեր։

Ուկրաինային հաջորդում է Ղազախստանի (35 հազար), Տաջիկստանի (30 հազար), Հայաստանի (17 հազար), Ուզբեկստանի (14 հազար), Մոլդովայի (11.5 հազար) քաղաքացիները: