Փառք Աստծո, որ ինձ չեն համարել իրենց քաղաքական թիմի անդամ․ Արթուր Վանեցյան



  09:44

«Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ ԱԱԾ նախկին տնօրեն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Արթուր Վանեցյանը, անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի այն հայտարարությանը, որ Վանեցյանը երբեւէ իրենց թիմի անդամ չի եղել, ԱԱԾ տնօրեն է եղել, իսկ բացահայտումներ անելը պարծենալու բան չէ, այլ ԱԱԾ-ի տնօրենի պարտականությունը, նշել է.

«Շատ ուրախ եմ, որ պարոն Մկրտչյանը վերջապես հասկացել է, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը ի պաշտոնե չի կարող լինել որևէ քաղաքական թիմի անդամ, առհասարակ ԱԱԾ աշխատակիցը ծառայում է պետությանը, այլ ոչ թե օրվա քաղաքական իշխանությանը։ Ինչ վերաբերում է բացահայտումներին և պարծենալուն, ի տարբերություն բոլորի՝ ես երբևէ ԱԱԾ բացահայտումներով չեմ պարծեցել։ ԱԱԾ բացահայտումներով պարծեցել են և փորձել են դիվիդենտներ քաղել ինչ-ինչ մարդիկ»։

Ըստ Արթուր Վանեցյանի այդքանից հետո պարոն Մկրտչյանը դեմ կքվեարկի և դեմ կխոսի այն նախագծին, որով ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները դառնում են քաղաքական, որով անթույլատրելի է այս պաշտոնների քաղաքականացումը։ Փառք Աստծո, որ ինձ իրենք չեն համարել իրենց քաղաքական թիմի անդամ»,-ասաց նա։