Տիգրան Մեծ պողոտայում անհայտ զենքով կրակոցներ են հնչել



  14:02

ՀՀ ոստիկանությունը նոյեմբերի 21-ին ժամը՝ 01:30-ին ահազանգ է ստացել, որ Տիգրան Մեծ պողոտա, 63 հասցեի մոտից անհայտ զենքով կրակոցներ են արձակվել Տիգրան Մեծ, 74 հասցեի ուղղությամբ:

Այս մասին «Արմենպրես»ի հետ զրույցում հայտնեց Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հասարակայնության հետ կապիվերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:

«Կրակոցների հետևանքով վնասվել են նշված հասցեում գտնվող շինության ապակին և կայանված «Տոյոտա» մակնիշի մեքենայի աջ կողային հատվածը: Մեկնած խումբը դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 24 հատ կրակված պարկուճներ և ձեռնարկվում են աշխատանքներ տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր»,- ասաց Գաբրիելյանը: