Թմրամիջոցների իրացման մեջ մեղադրվողը գրավի դիմաց ազատ է արձակվել



  13:38

Խոշոր չափերով թմրամիջոցների իրացման մեջ մեղադրվող Ա․ Ֆ․-ի նկատմամբ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանը բավարարել է Ա․ Ֆ․-ի պաշտպաններ «Հայց» փաստաբանական գրասենյակի փաստաբան Տիգրան Գրիգորյանի, ինչպես նաև Էմին Բեգլարյանի ու Կարեն Մեժլումյանի միջնորդությունը: Ա․ Ֆ․-ի նկատմամբ խափանման միջոցը փոխվել է, և վերջինս գրավի դիմաց ազատ է արձակվել:

Փաստաբան Տիգրան Գրիգորյանի խոսքով՝ սա եզակի դեպք է, երբ դատարանը նման մեղադրանքի դեպքում անձի նկատմամբ խափանման միջոց է փոխում և ազատ արձակում գրավի դիմաց: