Ալեն Սիմոնյանն առաջարկում է անցնել ամառային և ձմեռային ժամանակի



  16:59

ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն առաջարկում է փոփոխություն կատարել «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» ՀՀ օրենքում, որի ընդունման դեպքում մարտ և հոկտեմբերի ամիսներին ժամային փոփոխություններ կկատարվեն` անցնելով ամառային և ձմեռային ժամանակի:«Ֆեյսբուք»-ի իր էջում Սիմոնյանը գրել է, որ փոփոխություն օրենքի նախագիծն արդեն դրել է շրջանառության մեջ:

«Այն հնարավորություն կտա անցում կատարել ամառային ժամի և օգտագործելով բնական լույսը` խնայել հոսանք և ոչ միայն»,- գրել է Սիմոնյանը:

Փոփոխությամբ նախատեսված է յուրաքանչյուր տարվա մարտ ամսվա վերջին կիրակի օրը, ժամը 02.00-ին ժամացույցի սլաքը տանել առաջ մեկ ժամով, իսկ հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրը, ժամը 03.00-ին` մեկ ժամով բերել հետ: