Մովսես Հակոբյանը կվերանշանակվի նույն պաշտոնին



  16:16

ՀՀ վարչապետի որոշմամբ գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնից ազատված Մովսես Հակոբյանն առաջիկայում նույն պաշտոնին կնշանակվի։ 24News-ի աղբյուրները հայտնում են, որ այսօր՝ նոյեմբերի 18-ին, գլխավոր ռազմական տեսուչի ու նրա տեղակալների աշխատանքից ազատվելը կապված է այդ կառույցի լուծարման հետ։

«Մինչ այս ռազմական գլխավոր տեսչությունը նախագահականի ենթակայության ներքո էր գտնվում, բայց լուծարումից հետո այն, ըստ երևույթին, նորից կկազմավորվի, ու կսկսի գործել Պաշտպանության նախարարության ներքո»,- ասաց մեր զրուցակիցը։