Լոս Անջելեսում հայ վարորդի դաժան սպանության համար կասկածվողը ձերբակալվել է



  15:52

Լոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է տաքսու հայ վարորդին սպանելու համար կասկածվողին: Այդ մասին հայտնում է «KTLA 5-ը»: Ըստ նախնական տեղեկության՝ ձերբակալվածը՝ 32-ամյա Վիկտոր Դանիել Տորեսը, ուրբաթ՝ ժամ 18։00-ին, ավտոկայանատեղիում դանակահարելով սպանել է 68-ամյա Օգանես Փափազյանին:

Ականատեսները պատմել են, որ Փափազյանը նոր էր իր դեղին տաքսիով մտել ավտոկայանատեղի, երբ երկու տղամարդ վազել են հետևից: Տղամարդկանցից մեկը հարձակվել է Փափազյանի վրա՝ դանակով հարվածելով նրա պարանոցին: