«Արմավիր» ՔԿՀ-ի 21-ամյա կալանավորը խցում ինքնասպան է եղել



  10:21

Քրեակատարողական ծառայությունը հայտնում է, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 22։50-ի սահմանում, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է 07․10․1998 թ․ ծնված Սարգիս Հակոբի Աբելյանի դին՝ 2-րդ հարկի մահճակալից մարզահագուստի ամրակապով կախված վիճակում։

Հակոբի Աբելյանը Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործով կալանավորված անձ է,  մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով։

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։