Վենետիկում արտակարգ դրություն է հայտարարվել



  15:38

Վենետիկում հեղեղումների հետևանքով հայտարարվել է արտակարգ դրություն, որի մասին հատուկ հրամանագիրը ընդունվել է կառավարության կողմից։

Իտալիայի կառավարությունը դիտարկում է Վենետիկին քսան միլիոն եվրո հատկացնելու հնարավորությունը՝ հեղեղումների հետևանքները հաղթահարելու համար։

Քաղաքը հեղեղվել է ջրերի բարձրանալու հետևանքով։ Հեղեումները վնասներ են հասցրել  հայկական Սուրբ Ղազար կղզին։ Վնասվել են պատմաճարտարապետական մի շարք կառույցներ։