Դպրոցներում ձմեռային արձակուրդի օրերը հայտնի են



  14:55

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրաման, որով հաստատել է հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատություններում ձմեռային արձակուրդի օրերը:

Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են ձմեռային արձակուրդներ՝ 2019 թ. դեկտեմբերի 23-ից մինչև 2020 թ. հունվարի 7-ը ներառյալ:

Առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդները տրվում են 2019 թ. դեկտեմբերի 23-ից 2020 թ. հունվարի 19-ը ներառյալ:

Ոչ պետական ուսումնական հաստատությունում արձակուրդների տևողությունը և ժամկետները, ինչպես նաև դրանցում կատարվող փոփոխությունները սահմանում է հիմնադիրը` այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղյակ պահելով ԿԳՄՍ նախարարությանը: