Քաղաքական նոր իմիջի կողքին ձևավորվում է մեր երկրի տնտեսական նոր իմիջը․ Փաշինյան



  16:12

Միջազգային մամուլը շարունակում է բարձր գնահատականներ հնչեցնել Հայաստանի կառավարության տնտեսական քաղաքականության և բարեփոխումների մասին: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով «ՆԱՍԴԱՔ»-ի կայքում հրապարակված հոդվածը Հայաստանի տնտեսական բարեփոխումների մասին: Գրառումը՝ ստորև.

«Միջազգային մամուլը շարունակում է բարձր գնահատականներ հնչեցնել մեր կառավարության տնտեսական քաղաքականության և բարեփոխումների մասին:

Քաղաքական նոր իմիջի կողքին ձևավորվում է մեր երկրի տնտեսական նոր իմիջը՝ Հայաստանը ի ցույց դնելով որպես ներդրումների համար գրավիչ երկիր, որով հետաքրքրված են միջազգային ներդրողները»,- գրել է Նիկոլ Փաշինյանը: