Միլիարդատերերի կարողությունը 2018 թվականին նվազել Է 8,5 տրլն դոլարով



  14:14

Մոլորակի միլիարդատերերի միագումար կարողությունը 2018 թվականին 8,5 տրլն դոլարով նվազել Է հինգ տարի անշեղորեն աճելուց հետո: Պատճառները դարձել են ուժեղ դոլարը եւ ֆոնդային շուկաների անկայունությունը: Այդ մասին ասվում Է UBS շվեյցարական բանկի եւ PricewaterhouseCoopers (PwC) խորհրդատվական ընկերությունների միջազգային ցանցի՝ նոյեմբերի 8-ին հրապարակված զեկույցում:
Նշվում Է, որ «ուժեղ դոլարի եւ ֆոնդային շուկաների անկայունության պատճառով միլիարդատերերի կարողությունը 8,5 տրլն դոլարով նվազել Է հինգ տարի անշեղորեն աճելուց հետո»:
Դրա հետ մեկտեղ ընդգծվում Է, որ իրադրությունն աշխարհի տարբեր տարածաշրջաններում միանման չԷ: Ասիայում գրանցվել Է միլիարդատերերի հարստության նվազում «հինգ տարի զգալի աճից հետո, որոնց ընթացքում նրանց կարողությունն ավելացել Է չորս անգամ»: Միեւնույն ժամանակ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում այն փոքր-ինչ աճել Է անցած տարվա ընթացքում:
Ընդհանուր առմամբ, չնայած անցյալ տարի աշխարհի համընդհանուր շտկումներին, միլիարդատերերի միագումար կարողությունն այժմ ավելի քան մեկ երրորդով (34,5 տոկոս) գերազանցում Է հնգամյա վաղեմության ցուցանիշները, արձանագրում են հետազոտության հեղինակները: Մասնավորապես, Միացյալ նահանգների միլիարդատերերը, որոնց գործնական հետաքրքրությունները տեխնոլոգիաների սեկտորում են, անցյալ տարի մեծ հաջողությունների են հասել, քան այն ձեռնարկատերերը, որոնք աշխատում են տնտեսության մյուս բնագավառներում, նշում են զեկույցի հեղինակները:
Անցած հինգ տարվա ընթացքում աշխարհում 46 տոկոսով ավելացել Է կին միլիարդատերերի թիվը:
Ինչպես, մեկնաբանելով հրապարակված զեկույցը, հայտարարել Է UBS-ի թոփ-մենեջերներից մեկը՝ Յոզեֆ Սթադլերը, «վերջին հինգ տարիներին միլիարդատերերի բումն այժմ բնական շտկում Է վերապարում»: «Ավելի ուժեղ դոլարը, ֆոնդային շուկաների մեծ անորոշության զուգորդմամբ, շրջակա միջավայրի բուռն աշխարհաքաղաքական իրադրության մեջ պայմաններ Է ստեղծել այդ անկման համար»,-արձանագրել Է նա: «Դրա հետ մեկտեղ, հստակ Է, որ միլիարդատերերի բիզնեսը շարունակում Է ծաղկել,-պարզաբանել Է Սթադլերը:-Միլիարդատերերը բիզնես են ստեղծում ու կառավարում, որն արդյունավետությամբ գերազանցում Է ֆոնդային շուկաները»,-հաղորդել Է ՏԱՍՍ-ը: