Այլ խորհրդարաններ խոսում են ցեղասպանության մասին, մենք ասում ենք՝ թող չխոսեն․ Փայլան



  12:12

Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը նոյեմբերի 7-ին Թուրքիայի խորհրդարանում բյուջեի քննարկումների ժամանակ հանդես է եկել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված հայտարարությամբ:

«Նախքան 1915-ը, այս հողերի վրա, Սպարտայի, Մերսինի, Ադանայի, Տրապիզոնի, Տիգրանակերտի, Բուրսայի մեջ հայեր էին ապրում եւ յուրաքանչյուր հինգից մեկը հայ էր այս երկրում։ Իսկ հիմա անգամ մի մարզադաշտ չեք կարող լցնել, եթե բոլոր հայերիս ի մի հավաքեք։ Անշո՛ւշտ չշոգիացանք։ Պատահեց մեծ աղետ, որ դժբախտաբար 104 տարի ի վեր մերժում ենք ուրացումի քաղաքականությամբ. Մերժում ենք խոսել այս մասին։ Տեսե՛ք, այլ խորհրդարաններ խոսում են այս մասին եւ մենք ասում ենք՝ թող չխոսեն։

Նյութը, որ վերաբերում է այս տարածաշրջանին, թող խոսվի այս տարածաշրջանի մեջ։ Եթե կա աշխարհի վրա միակ խորհրդարանը, ուր այս նյութը պետք է խոսվի, Թուրքիայի Ազգային մեծ ժողովն է։ Որովհետեւ մենք այս հողերի զավակներն ենք»,- հայտարարաել է հայազգի պատգամավորը։