The New York Times-ն ԻՊ-ի պարագլխի ոչնչացման ամբողջ վաստակը վերագրել Է շանը. Թրամփ



  10:45

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել Է, որ շուտով Սպիտակ տուն կբերեն այն շանը, որին օգտագործել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի ոչնչացման գործողության ժամանակ:

«Նրանք (The New York Times-ը) գործողությունն այնքան վատ են ներկայացրել, որքան դա հնարավոր Է: Ես սիրում եմ շներին, բայց նրանք ամբողջ վաստակը (վերագրել են) շանը,- նշել Է Թրամփը՝ նոյեմբերի 4-ի երեկոյան կողմնակիցների առջեւ ելույթ ունենալով Քենտուկիի նահանգում կայացած հանրահավաքում:- Շունն արժանի Է գովասանքի եւ շուտով կգա Սպիտակ տուն»:

Ավելի վաղ Թրամփը հրապարակել Է կենդանու լուսանկարը Twitter-ի իր Էջում: ԻՊ-ի պարագլխի ոչնչացման մասին Թրամփը հայտարարել Է հոկտեմբերի 27-ին: Նրա խոսքով՝ալ Բաղդադին սպանվել Է Սիրիայի Իդլիբի նահանգում իրականացված հատուկ գործողության ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: