Դատարանը կրկին մերժեց Մանվել Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը



  15:46

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխելու պաշտպանների միջնորդությունը։

Պաշտպանները միջնորդել էին գրավով փոխարինել խափանման միջոց կալանավորումը, քանի որ, ըստ նրանց, Մանվել Գրիգորյանի առողջական վիճակում բացասական դինամիկա է նկատվում, և նրա կյանքին վտանգ է սպառնում։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: