ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞վ է եղել Փաշինյանի և Ալիևի հետ վերելակում․ նախկին խոսնակը մանրամասներ է ներկայացրել



  16:40

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախիկին խոսնակ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արման Եղոյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ մանրամասներ ներկայացնելով Դուշանբեի վերելակի մասին։

«Դուշանբեի՝ արդեն պատմական դարձած վերելակի «առեղծվածի» մասին վարչապետի երեկվա արած դիտարկմանը ևս մի նյուանս ավելացնեմ։

Վերելակում, բացի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներից ու առաջինի անվտանգության ծառայության ղեկավարից, Սոմոն պալատի երրորդից չորրորդ հարկ տեղափոխվելիս (այսինքն՝ մի ամբողջ 15 վայրկյան) գտնվել են նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևն ու Թուրքմենստանի փոխվարչապետ Պուրլի Աղամուրադովը։

Ինչպիսի հրաշալի կազմ՝ դարի դավադրությունը հյուսելու համար»,-գրել է Եղոյանը։