Սեյրան Օհանյանը վերադարձել է Հայաստան



  17:47

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Գերմանիայում բուժզննում անցնելուց հետո վերադարձել է Հայաստան։ 24News-ն այս մասին տեղեկացավ նրա փաստաբան Իննեսսա Պետրոսյանից։ Վերջինս տեղեկացրեց, որ Սեյրան Օհանյանը վերադարձել է հոկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը և ներկա կլինի մարտի 1-ի գործով դատական հաջորդ նիստին։

Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանը դիմել էր դատարանին՝ խնդրելով իրեն թույլատրել բուժման նպատակով լքել Հայաստանը, ինչը բավարարվել էր։

Նշնեք նաև, որ Սեյրան Պհանյանը մարտի 1-ի գործով մեղադրյալ է։