Երբ առաջարկություն կլինի, այդ ժամանակ կխոսենք․ Մարտիրոսյանը՝ ԱԱԾ տնօրեն նշանակվելու մասին



  16:50

«Այս պահին ես ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարողն եմ եւ պետք է անեմ այն ամենը, ինչ իմ վրա դրված է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը:

Հարցին՝ եթե իրեն առաջարկվի զբաղեցնել ԱԱԾ տնօրենի պաշտոնը, կհամաձայնի՞, Մարտիրոսյանը պատասխանեց. «Ոչ մի քննարկում չի եղել: Երբ առաջարկություն կլինի, այդ ժամանակ կխոսենք»: