Ռուսաստանը Չեչնիայից լրացուցիչ 300 զինվորական Է ուղարկել Սիրիա



  10:55

Ռուսաստանը լրացուցիչ եւս մոտավորապես 300 զինվորական ոստիկանների Է Չեչնիայից ուղարկել Սիրիա՝ հատուկ առաջադրանքներ կատարելու սիրիա-թուրքական սահմանի 30-կիլոմետրանոց գոտում: Այդ մասին ասված Է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ, որը տարածվել Է հոկտեմբերի 25-ին:

«ՌԴ զինված ուժերի ռազմական ոստիկանության՝ Չեչնիայում տեղակայյված ստորաբաժանման մոտավորապես 300 զինծառայողներ ժամանել են Սիրիայի Արաբական Հանրապետություն՝ կատարելու հատուկ առաջադրանքներ», նշվում Է մամուլի տեղեկագրում: Զինվորականներն առաջադրանքների կատարմանը ձեռնամուխ կլինեն մոտ ժամանակներս: Ինչպես նշում են գերատեսչությունում, նրանք ապահովելու են բնակչության անվտանգությունը, կարգուկանոն են պաշտպանելու եւ պարեկելու են հանձնարարված շրջանները: ՌԴ-ի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 22-ին Սոչիում կայացած վեցժամյա բանակցությունների արդյունքներով ստորագրել են տասը կետից բաղկացած փոխըմբռնման հուշագիր: Դրանում, մասնավորապես, ասված Է, որ հոկտեմբերի 23-ին ժամը 12:00-ից սիրիա-թուրքական սահմանի սիրիական կողմում, «Խաղաղության ակունք» թուրքական գործողության գոտու սահմաններից դուրս, մտցվում են ռուսական ռազմական ոստիկանության եւ Սիրիայի սահմանապահ ծառայության ստորաբաժանումներ: Դրանք օժանդակելու են քրդական զինված ջոկատները սիրիա-թուրքական սահմանից 30 կիլոմետր հետքաշելուն, ինչը պետք Է ավարտվի 150 ժամվա ընթացքում: Դրանից հետո կսկսվի սահմանից 10 կիլոմետր խորությամբ ռուս-թուրքական համատեղ պարեկումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանից արեւմուտք եւ արեւելք, բացի Ղամիշլի քաղաքից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: