Շուրջ 80 մարդ Է տուժել Կատալոնիայի անկախության կողմնակիցների բողոքների ընթացքում. El Pais



  13:43

Առնվազն 78 մարդ Է տուժել հոկտեմբերի 14-ին Կատալոնիայի անկախության կողմնակիցների բողոքի ակցիաների հետեւանքով: Այդ մասին հոկտեմբերի 15-ին հայտնել Է El Pais թերթը:

Նրա տեղեկատվության համաձայն, տուժածների մեծամասնությունն աննշան վնասվածքներ են ստացել Բարսելոնայի օդանավակայանի առաջին թերմինալի շրջանում, որտեղ խոշոր ցույց Է անցկացվել անկախության շարժման առաջնորդների նկատմամբ դատավճռի կայացումից հետո: Օդանավակայանում ոստիկանությանը քանիցս հարկ Է եղել ուժ կիրառել բողոքի մասնակիցների նկատմամբ: Ստեղծված իրադրության պատճառով չեղարկվել Է ավելի քան հարյուր չվերթ:

Բողոքի ակցիաներ են անցկացվել Կատալոնիայի բոլոր խոշոր քաղաքներում, ինչը բազմիցս ընդհարումների Է հանգեցրել ցույցերի մասնակիցների եւ կարգի պահապանների միջեւ: Հաղորդվում Է բերման ենթարկված երեք անձի մասին: Ներկայում ընդհատված Է երկաթուղային հաղորդակցությունը Ժիրոնայի եւ Ֆիգերասի միջեւ: Անկախության կողմնակիցներն արդեն խոստացել են, որ հոկտեմբերի 15-ին շարունակելու են բողոքները: Իսպանիայի Գերագույն դատարանը հոկտեմբերի 14-ին դատավճիռ Է կայացրել Կատալոնիայի այն քաղաքական գործիչների նկատմամբ, որոնք մասնակից են անկախության հանրաքվեի կազմակերպմանը, նրանց դատապարտել են մինչեւ 13 տարի ժամկետով բանտարկության, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: