«Մենք երբեք չենք մոռանա, որ 1,5 մլն հայ սպանվել է»․ Քիմ Քարդաշյանը լուսանկար է հրապարակել



  12:21

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի վրա Հայոց ցեղասպանության  թանգարան-ինստիտուտ այցը մեծ տպավորություն է գործել։ Այդ մասին Քիմը նշել է ինսթագրամյան  էջում։

«Չեմ կարող հավատալ, որ անկախ մասսայական սպանությունների լուսանկարներից և այս ընթացքում հրապարակված գրականությունից, մարդիկ դեռ փորձում են հերքել, որ դա երբևէ տեղի է ունեցել։ Մենք երբեք չենք մոռանա, որ 1,5 միլիոն հայ սպանվել է»,- գրել է Քիմը։

Քիմ Քարդաշյան-Ուեսթը հոկտեմբերի 6-9-ին Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու «WCIT 2019» համաշխարհային համաժողովին։ Այցի ընթացքում նա Էջմիածնում մկրտել է երեխաներին։