Ճապոնիայում «Հագիբիս» թայֆունի զոհերի թիվը հասել Է 67-ի



  11:43

«Հագիբիս» թայֆունի զոհերի թիվը, որը անցած հանգստյան օրերին մոլեգնել Է Ճապոնիայում, հասել Է 67-ի: Այդ մասին հոկտեմբերի 15-ին հայտնել Է NHK հեռուստաալիքը:

Տարերքն առավել մեծ թվով կյանքեր Է խլել Ֆուկուսիմա հյուսիսարեւելյան պրեֆեկտուրայում: Ամբողջ երկրում տուժածների թվաքանակը գերազանցել Է 200-ը, եւս մոտավորապես 10 մարդ անհայտ կորած Է համարվում: Ինչպես հայտարարել Է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, տարերքի հարվածին ենթարկված շրջաններում շարունակվում են ենթակառուցվածքի վերականգնման աշխատանքները, կատարվում են որոնողափրկարարական գործողություններ: Ընդամենն այդ աշխատանքներում գործի են դրված շուրջ 11 հազար մարդ, ներառյալ Ինքնապաշտպանության ուժերի մարտիկները: Ներկայում առանց Էլեկտրականության Է մնում մոտավորապես 34 հազար բնակարան ու տուն, 130 հազար բնակարաններ զրկված են ջրամատակարարումից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: