Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ



  11:25

Պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնման համար մեղադրվող ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին հոկտեմբերի 14-ի երեկոյան տեղափոխել են  «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին Ditaket.am-ի հետ զրույցում հայտնեց քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Գագիկ Խաչատրյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց հետազոտման: