Քիմ Քարդաշյանը հրապարակել է Էջմիածնում իր երեխաների մկրտության լուսանկարները



  12:36

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ներկայացրել է Էջմիածնում իր երեխաների մկրտության արարողության լուսանկարները: Քարդաշյանը լուսանկարները տեղադրել է «Ինսթագրամ»-ի իր էջում:

Քիմ և Քորթնի Քարդաշյան քույրերն իրենց երեխաներին Էջմիածնում մկրտել են հոկտեմբերի 7-ի առավոտյան:

Քիմ Քարդաշյանը Հայաստան էր ժամանել մասնակցելու՝ WCIT-2019-ին: