Քիմ և Քորթնի Քարդաշյանները հյուրընկալվել են Հայաստանի նախագահի նստավայրում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստաաստղեր Քիմ և Քորթնի Քարդաշյան քույրերին: Այս մասին տեղեկացավ սոցիալական ցանցերում ՀՀ նախագահի պաշտոնական էջերից: «Քիմը և Քորթնին պատմեցին, որ Հայաստան իրենց այցից շատ դրական լիցքեր են ստացել»,-նշվում է «Ինստագրամ»-ի էջում:

Հանդիպմանը մասնակցել է նաև նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանը: