Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղեր Քիմ և Քորթնի Քարդաշյանները երեքշաբթի ծաղիկներ են դրել Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, և լուսանկարվել երկրպագուների հետ, գրում է Daily Mail-ը:

Քիմը և Քորթնին Հայաստան ուղևորության շրջանակում այցելել են 1967 թվականին կառուցված հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, գրում է աղբյուրը:

38-ամյա Քիմն ավելի վաղ խոստովանել էր, որ «վշտացած» է այն փաստով, որ «ոչ բոլորն են ընդունել, որ 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից 1,5 մլն մարդ է սպանվել», գրում է աղբյուրը:

Հուշահամալիրը բաղկացած է 12 քարե սալերից, որոնք խորհրդանշում են Հայոց ցեղասպանության ժամանակ տեղահանված 12 հայաբնակ բնակավայրերը: Կենտրոնում է Հավերժական կրակը, որը նվիրված է Ցեղասպանության զոհերի հիշատակին, գրում է աղբյուրը:

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ Քարդաշյանների հայկական արմատները գալիս են հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի կողմից: