Կոնստանտին Օրբելյանը դատարանում հաղթեց Նազենի Ղարիբյանին Aravot.am

«Դատարանի վճիռը թղթային տարբերակով ստացել ենք, մեր հայցադիմումն ամբողջությամբ բավարարվել է, անվավեր է ճանաչվել տիկին Նազենի Ղարիբյանի մարտի 28-ի հրամանը, որով պարոն Օրբելյանն ազատվել էր աշխատանքից:Պարոն Օրբելյանը վերականգնվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի տնօրենի պաշտոնում»,- Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց դատարանում Կոնստանտին Օրբելյանի շահերը ներկայացնող փաստաբան Տիգրան Մարտիրոսյանը:

Քանի որ մաեստրոն պահանջում էր նաեւ վճարել ֆինանսական փոխհատուցում` հարկադիր պարապուրդի համար, այդ մասին էլ հարցրինք Տիգրան Մարտիրոսյանից: «Դա եւս բավարարվել է: Դա Աշխատանքային օրենսգրքով սահմանված պահանջ է, ավելի շատ ածանցյալ պահանջ է` աշխատանքի վերականգնման հետ կապված: Սկսած ապրիլի 1-ից պետք է հաշվարկվի իր պարապուրդի գումարը մինչեւ նրա փաստացի վերականգնման օրը, եւ վճարվի պարոն Օրբելյանին:

Նախարարությանը եւ թատրոնին պարտավորեցվել է վճարել նաեւ դատական ծախսերը, դա փաստաբանի վճարն է, խելամիտ վարձատրության գումարն է 470000 դրամ, նաեւ նախարարությունը եւ օպերային թատրոնը պետք է վճարեն պետական տուրքի գումարը, որը կազմում է պարապուրդի գումարի 2 %-ը»,-ասաց Կոնստանտին Օրբելյանի շահերը ներկայացնող փաստաբանը:

Շարունակությունն՝ այստեղ։