Կրեմլը հաստատեց Պուտինի հանդիպումը Ռոբերտ Քոչարյանի կնոջ հետ aysor.am

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն «Ինտերֆաքս»-ին հաստատել է, որ հոկտեմբերի 1-ին Երևան կատարած այցի ընթացքում Պուտինը հանդիպել է կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ,-aysor.am։
«Այո», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով «Ինտերֆաքսի» հարցին՝ արդյոք հանդիպում տեղի է ունեցել։

Հիշեցնենք՝ այսօր նաև ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելլա Քոչարյանի հանդիպումը:

«Այո, տեղի է ունեցել հանդիպում», – ասել էր Սողոմոնյանը: