ԱՄՆ-ը Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ Է արձակել



  16:42

Միացյալ Նահանգները հոկտեմբերի 2-ին Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի նոր փորձնական արձակում Է իրականացրել, որն ունակ Է կրել անհատական նշանառության մի քանի միջուկային մարտագլխիկ:

Հրթիռն ԱՄՆ-ի խաղաղօվիանոսյան ժամանակով 01:13-ին արձակվել Է Կատիֆոռնիայի նահանգի Վանդենբերգ ավիաբազայի հորանային արձակման կայանքից: Հրթիռի գլխամասը, անցնելով 6,76 հազար կիլոմետր, տրված թիրախը խոցել Է Խաղաղ օվկիանոսի կենտրոնական մասում:

Սա Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արդեն չորրորդ փորձարկումն Է ընթացիկ տարում: Դրա հեռահարությունը 12 հազար կիլոմետր Է: Այն հորանային բազավորման միակ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռն Է ԱՄՆ-ի ռազմավարական միջուկային ուժերի կազմում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: