Էդուարդ Թոփչյանը հանդես կգա լեգենդար «Կոնցերտգեբաուի» մեծ դահլիճում



  16:07

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր էդուարդ Թոփչյանը հոկտեմբերի 6-ին համերգային ծրագրով հանդես կգա աշխարհի հեղինակավոր համերգասրահներից մեկում՝ լեգենդար «Կոնցերտգեբաուի» մեծ դահլիճում (Ամստերդամ): Համերգին կհնչեն Բեթհովենի, Բրամսի, Ֆրանց Դոպլերի ստեղծագործությունները:

Այստեղ նա կղեկավարի Բուդապեշտի սիմֆոնիկ նվագախումբը:

Սա Թոփչյանի երրորդ համագործակցությունն է այս նվագախմբի հետ, որը նա ղեկավարել է Վիեննայի Մյուզիքֆեռայնում (Musikverein), Գրացում և Կլագենֆուրտում:

«Կոնցերտգեբաու» համերգասրահը կառուցվել է 1883-1888 թվականներին ԱմստերդամումՀամերգասրահը հայտնի է իր բացառիկ ակուստիկայով:

«Կոնցերտգեբաուի» Մեծ դահլիճը նախատեսված է 2037 հանդիսատեսի համարԱյս դահլիճում ելույթ են ունեցել բոլոր ժամանակների մեծագույն դիրիժորներ Հերբերտ ֆոն ԿարայանըԿլաուդիո ԱբադոնՌիկարդո ՄուտինՎալերի ԳերգիևըայլքՀոկտեմբերի 5-ին Էդուարդ Թոփչյանը Բուդապեշտի սիմֆոնիկ նվագախմբի հետ նույն ծրագրով հադես կգա Ֆլանդրիական հեղինակավոր փառատոնում:

Իսկ Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում  Թոփչյանի հայաստանյան համերգըՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետկկայանա հոկտեմբերի 16-ինՀամերգին կմասնակցեն միջազգային բազմաթիվ հեղինակավոր մրցույթների դափնեկիրհայտնի ջութակահարուհի Աննա Տիֆուն և դաշնակահարուհի Անահիտ ՉաուշյանըԾրագրում՝ Սիբելիուս, Ջութակի կոնցերտՌավել՝ «Բոլերո», Դաշնամուրի կոնցերտ սոլ մաժոր: