Ռոբերտ Քոչարյանը բժշկական կենտրոնից տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում բուժզննումն անցնելուց հետո տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը սեպտեմբերի 30-ի առավոտյան տեղափոխվել էր բժշկական հաստատություն բուժզննման համար: