Երևանի մի շարք փողոցներ հոկտեմբերի 1-ին ժամանակավորապես փակ կլինեն



  19:04

Երևանում ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ացնկացմամբ պայմանավորված, հոկտեմբերի 1-ին քաղաքի մի շարք փողոցների երթևեկությունը սահմանափակվելու է:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ժամը 08:00-ից 17:00-ը փակ է լինելու Անտառային փողոցը՝ Անտառային-Լեռ Կամսարի խաչմերուկից մինչև Անտառային-Դեմիրճյան փողոցների խաչմերուկը: Նույն օրը ժամը 12:00-ից 17:00-ը փակ են լինելու նաև Բաղրամյան պողոտան՝ Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից մինչև Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկը, և ժամը 17:00-ից 20:00-ն` Պռոշյան և Պարոնյան փողոցները՝ Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից մինչև Մաշտոց-Գր. Լուսավորիչ խաչմերուկը: