24 տարի առաջ կատարված հանցագործության մեջ մեղադրվողի դեմ միակ ցուցմունք տված անձը ողջ չէ․ պաշտպանական կողմը զրկված է հակընդդեմ հարցման իրավունքը իրացնելուց



  11:00

Քսանչորս տարի առաջ կատարված սպանության մեջ մեղադրվող Գեորգի Սաֆայանը հայտնաբերվել է և արդեն 3 տարի է կալանավորված է: Նա մեղադրվում է, ընկերների հետ հանցավոր համաձայնության գալու և Իրանի քաղաքացի Հայկ Աբրահամյանի դրամական միջոցները հափշտակելու շահադիտական դրդումներով դիտավորությամբ կյանքից զրկելու մեջ։

Ditaket.am-ի հետ զրույցում Սաֆարյանի պաշտպան, Թամարա Բաղդասարյանը փաստել է, որ,-«Դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ նշված տուժողի մահվան ժամը բացարձակապես չի համապատասխանում մեղադրական եզրակացությամբ նշված ժամին, ստացվում է, որ տուժող Հայկ Աբրահամյանն, ըստ փորձագետի, մահացել է շատ ավելի ուշ քան Գեորգի Սաֆարյանը նրան խեղդամահ է արել մետաղալարով»:

Ըստ Հանրային պաշտպանի, Սաֆարյանն իսկզբանե չի ընդունել մեղադրանքը և արդեն շուրջ 4 տարի գտնվում է նախնական կալանքի տակ: «2015թ. լրացել է նշված հանցագործության համար սահմանված վաղեմության ժամկետները, թեպետ սույն մեղադրանքի դեպքում հայեցողական է դրա կիրառման հնարավորությունը»,-նշել է Հանրային պաշտպանը։

Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածը՝ Վաղեմության ժամկետի կիրառման հարցն այն անձի նկատմամբ, ով ցմահ ազատազրկմամբ պատժվող հանցանք է կատարել, լուծում է դատարանը: Եթե դատարանը հնարավոր չի գտնում վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով անձին ազատել քրեական պատասխանատվությունից, ապա ցմահ ազատազրկում չի կիրառվում: Վաղեմության ժամկետի կիրառման հարցն այն անձի նկատմամբ, ով ցմահ ազատազրկմամբ պատժվող հանցանք է կատարել, լուծում է դատարանը: Եթե դատարանը հնարավոր չի գտնում վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով անձին ազատել քրեական պատասխանատվությունից, ապա ցմահ ազատազրկում չի կիրառվում:

Հանրային պաշտպան Թամարա Բաղդասարյանի խոսքով քրեական գործում կարմիր թելով անցնում է, որ տուժողին նախ թունավորել են, ենթադրյալ թույնի ազդեցությունը թույլ է եղել, ինչի հետևանքով էլ խեղդամահ է արվել, սակայն դիակի դատաբժշկական փորձաքննությամբ տուժողի օրգանիզմում թույն չի հայտնաբերվել: Այս պահին քրեական գործում առկա է միայն մեկ անձի ցուցմունք Գեորգի Սաֆարյանի դեմ, ով այս գործով մեղադրվել և դատապարտվել է և քանի որ նրա դատապարտման ժամանակ Գեորգի Սաֆարյանը գտնվել է հետախուզման մեջ հավանաբար մտածել է, որ միևնույն է վերջինս չի հայտնաբերվի և ըստ Գեորգի Սաֆարյանի ամբողջությամբ սուտ տեղեկություններ է հաղորդել: Այս պահին ցավոք այդ անձն այլևս ողջ չէ և պաշտպանական կողմն այլևս զրկված է իր հակընդդեմ հարցման իրավունքը իրացնելուց:

Հիշեցնենք, որ առաջադրված մեղադրանքում նշված է, որ Գերոգի Սաֆարյանը, ընկերների ՝ Արթուր Թադևոսյանի, Վահան Կուրիղինյանի և Արման Պետրոսյանի հետ՝ Գեղամ Մախմուրյանից նախապես տեղեկանալով որ վերջինիս ծանոթ՝ Իրանի քաղաքացի Հայկ Աբրահամյանը 1995թ․ հունվարին ասֆալտի գործարան հիմնելու նպատակով, իր հետ Իրանից Հայաստան է բերել, խոշոր գումար, որոշել է սպանել վերջինս և հափշտակել նշված գումարը։

Իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով հանցակիցները, 1995թ․ հունվարի 26-ին ժամը 19։30 սահմաններում, հանդիպել են Երևանի Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի մոտ, որտեղ Գեղամ Մախմուրյանը կամովին հրաժարվել է հանցագործությանը մասնակցելուց՝ պատճառաբանելով, որ վախենում է, և հեռացել է։ Նույն օրը ժամը 20։30 սահմաններում Գեորգի Սաֆարյանը, Արթուր Թադևոսյանը և Արման Պետրոսյանը գնացել են Երևանի Կոմիտասի պողոտայի 25/2 շենքի բակ, որտեղ Կուրղինյանը պայմանավորվածության համաձայն, իրավապահ մարմինների աշխատակիցների հայտնվելու դեպքում, սուլելու միջոցով, նրանց տեղյակ պահելու նպատակով, մնացել է շենքի բակում, իսկ հանցակիցները, Հայկ Աբրահամյանին տեսակցելու և նրա հետ զվարճանալու պատրվակով, մուտք են գործել նույն շենքի վերջինիս թիվ 46-րդ բնակարան։

Բնարականում Գեորգի Սաֆարյանը, նախապես գարեջրի տարայում, ներարկիչով ներմղված, չպարզված բաղադրությամբ թունավոր նյութով պատրաստված գարեջուրը հրամցրել է Հայկ Աբրահամյանին, ով սակայն չի մահացել, և շուրջ տաս րոպե անց քնել է։ Տեսնելով որ Հայկ Աբրահամյանը, չի մահացել, Արթուր Թադևոսյանը բռնել է տուժողի ոտքերից, Արման Պետրոսյանը որովայնի հատվածից, որից հետո Գեորգի Սաֆարյանը իր հետ նախապես վերցրած երկու կողմերից փայտյա բռնակներով հարմարացված մետաղյա լարով, խեղդամահ է արել նրան։ Հավաստիանալով, որ Հայկ Աբրահմյանը մահացել է, հանցակիցները բնակարանից հափշատակել են ընդհանուր 1․512․000 ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլար և տարբեր ապրանքներ և ժամը 04։00-ի սահմաններում հեռացել։

Գործը դատաքննության փուլում է։ Հաջորդ դատական նիստը հոկտեմբերի 10-ին է։

Նաիրա Արտենյան