Նովոսիբիրսկի՝ վտանգավոր վիրուսներ պարունակող լաբորատորիայում պայթյուն է տեղի ունեցել



  16:43

Նովոսիբիրսկի «Վեկտոր» վիրուսաբանական կենտրոնում, որտեղ պահվում են վտանգավոր վիրուսներ, ինչպիսիք են ջրծաղիկը և էբոլան, երկուշաբթի օրը գազի բալոնը պայթել է և վառվել: Շենքի պատուհանները կոտրվել են, մեկ մարդ ստացել է երրորդ կարգի այրվածքներ: Այս մասին գրում է euronews-ը։

Հրդեհը՝ 30մ2 տարածքով, հնարավոր է եղել մեկուսացնել: Լաբորատորիան հայտնում է, որ պայթյունը տեղի է ունեցել շենքերից մեկում: Ըստ Կոլցովո քաղաքի քաղաքապետի, որտեղ գտնվում է «Վեկտորը», պայթյունը կենսաբանական վտանգ չի ներկայացնում:

Նշվում է, որ քրեական գործ է հարուցվել, ուսումնասիրություններ է իրականացվում:

«Վեկտորը» Երկրի այն երկու վայրերից մեկն է, որտեղ պահպանվել է ջրծաղիկի վիրուսը: Երկրորդ նմուշը գտնվում է Ատլանտայում՝ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ԱՄՆ կենտրոնում:

 

Աղբյուր` Panorama.am